Ադրբեջանն այս տարի ապահովելու է Վրաստանի բնական գազի կարիքների 92%-ը

114

Այս տարի Վրաստան կմատակարարվի 2730 միլիարդ խորանարդ մետր բնական գազ. նշվում է Վրաստանի բնական գազի՝  2021 թ. հաշվեկշռում։

Ընդհանուր առմամբ, 2,518 միլիարդ խորանարդ մետրը կամ 92,27%-ը ներկրվելու է Ադրբեջանից: 1,014 միլիարդ խորանարդ մետրը բաժին կընկնի Շահ Դենիզի հանքավայրին, 1,504 միլիարդ խորանարդ մետրը՝ Պետական նավթային ընկերությանը (SOCAR):

Այս տարի Վրաստանը Ռուսաստանից կգնի 200 միլիոն խորանարդ մետր բնական գազ, որը կկազմի ներմուծման ընդհանուր ծավալի 7,3%-ը:

Yerkir.am