Ադրբեջանը շարունակում է ստել բանակի մարտական կորուստների մասին

129

Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների ադրբեջանական պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հայտնել է, որ մինչ օրս 334 ադրբեջանցի և 988 հայ զինծառայողների մարմիններ են հանվել մարտի դաշտից:

Ադրբեջանական զոհերի դիակների վերաբերյալ տվյալները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Պատերազմի օրերին հրապարակված տեսանյութերում միայն հյուսիսային ուղղությամբ գտնվող մեկ տարածքում կարելի է տեսնել հարյուրավոր դիեր, որոնք հայկական կողմը կոչ է արել վերցնել՝ համաճարակից խուսափելու համար: Ադրբեջանի զինված ուժերի կորուստների պատկերն ավելի վատ է հարավային ուղղությամբ:

Yerkir.am