Փաշինյանն իրավասու չէր Արցախի անունից ստորագրել փաստաթուղթ, որով Շուշին, Հադրութը եւ այլ շրջաններ կհանձներ. Փոստանջյան

172

Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Մոսկվա մեկնի եւ ինչ-որ փաստաթուղթ ստորագրի: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

«Մոսկվայի հանդիպման կազմակերպիչներին ուզում եմ ի գիտություն հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության իշխանություն չի ներկայացնում, հետեւաբար նրա կողմից ստորագրումը որեւիցե իրավական ուժ չի կարող ունենալ  ՀՀ քաղաքացիների համար»,- ասաց նա:

Ըստ Փոստանջյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որեւէ կերպ կապ չունի Արցախի տարածքային ամբողջականության հետ:

«Նիկոլ Փաշինյանը իրավասու չէր Արցախի անունից ստորագրել մի փաստաթուղթ, որով Շուշին, Հադրութը եւ այլ շրջաններ կհանձներ: Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ բանավոր պայմանավորվել եւ Հայաստանի գյուղերից մեկը կամ մի մասը հանձնի»,- հավելեց  Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ Հայրենիքի փրկության շարժման կատարած միջոցառումները բավարար չէին առաջնային խնդիրները իրականացնելու համար եւ պետք է անցնել կտրուկ քայլերի. «Արագ պետք է ձեւավորվի Կառավարություն, այդ Կառավարությունը պետք է  նախաձեռնի, որ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնի, որոշումներ կայացնի: Ցանկալի է, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ստանձնի այդ պարտականությունները, եթե նա կհրաժարվի, մեկ այլ լիդեր թող ստանձնի»:

News.am