Տիգրանաշեն համայնքի հանձնվելը չի դիտվելու որպես Արարատի մարզի որևէ համայնքի անցում թշնամու վերահսկողության տակ. Վահան Հովհաննիսյան

212

Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մամուլում տարածվել է Արարատի մարզպետի հայտարարությունն առ այն, որ Արարատի մարզի սահմանները պաշտպանված են և Արարատի մարզի ոչ մի համայնք չի հանձնվելու թշնամուն։

Այստեղ գործ ունենք իշխանական հերթական մեդիա մանիպուլյացիայի հետ։ Տիգրանաշեն համայնքը չի ընդգրկված Արարատի մարզի վարչական տարածքում, հետևաբար այդ համայնքի հանձնվելը չի դիտվելու որպես Արարատի մարզի որևէ համայնքի անցում թշնամու վերահսկողության տակ»: