Ջո Բայդենի հուշագրությունը կհրատարակվի ռուսերեն

105

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ «Պահել խոստումը. կյանքում եւ աշխատանքում» հուշագրությունը առաջին անգամ Ռուսաստանում կհայտնվի 2021 թվականի ապրիլին, հրատարակման է պատրաստվում նաեւ նրա կնոջ՝ Ջիլ Բայդենի գիրքը ընտանիքի կառուցման եւ ինքնաբացահայտման մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Էկսմո» հրատարակչատանը:

«Ջո Բայդենի՝ «Պահել խոստումը. կյանքում եւ աշխատանքում» գիրքը նախատեսվում է թողարկել 2021 թվականի ապրիլին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հուշագրությունն առաջին անգամ հրապարակվել է 2007 թվականին, երբ Բայդենը սենատոր էր, նա պատմում է ընտանիքի, նախագահական ընտրությունների, փոխնախագահի պաշտոնում աշխատանքի եւ այլ բաների մասին: Նրա կնոջ՝ Ջիլ Բայդենի գիրքը, որը կոչվում է «Որտեղ է լույսը թափանցում. ընտանիքի կառուցում, ինքնաբացահայտում» գրադարակներին կհայտնվի 2021 թվականի մայիսին:

Ռուսաստանում մարտին հրատարակության է պատրաստվում նաեւ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի «Ճշմարտություններ, որոնց մենք հետեւում ենք. ամերիկյան ճանապարհ» հուշագրությունը, որտեղ նկարագրված են նրա կյանքի իրադարձությունները Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի պաշտոնում եղած ժամանակ, Դոնալդ Թրամեի վարչակազմի դեմ պայքարը եւ շատ այլ բաներ:

Բայդենի հաղթանակը հաստատել է ընտրիչների քվեարկությունը, որի ժամանակ նա ստացել է 306 ձայն (հաղթանակի համար անհրաժեշտ է 270), հունվարի 6-ին այն պաշտոնապես հաստատելու է Կոնգրեսը: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը մինչեւ հիմա չի ճանաչել պարտությունը եւ Բայդենի հաղթանակը շարունակում է վիճարկել դատարաններում: Բայդենի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին:

News.am