Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մերկելի հետ

56

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հնարավոր համատեղ արտադրությունը: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում համագործակցության հարցերը` շեշտը դնելով պատվաստանյութերի համատեղ արտադրության հնարավոր հեռանկարների վրա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները այդ թեմայով երկու երկրների առողջապահության նախարարությունների և այլ մասնագիտացված կառույցների միջև», – ասված է հաղորդագրության մեջ: