Ո՞ր տարբերակը կընտրի Նիկոլը՝ վռնդվել ոտքերո՞վ, թե՞ ձեռքերով առաջ․ Անդրանիկ Թևանյան

91

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Ո՞ր տարբերակը կընտրի Նիկոլը՝ ոտքերո՞վ, թե՞ ձեռքերով առաջ

Նիկոլ Փաշինյանը «լավաշ» հոդվածով անդրադարձել է պատերազմին ու մեր կրած պարտությանը։ Ինչպես ասում են՝ «գող՝ սիրտը դող»։ Գողն ամենաբարձրն է գոռում «ես անմե՜ղ եմ»։ Դետալներով անդրադառնալ նրա ասածներին և ջարդել ամեն մի նախադասություն, այլևս անիմաստ է։ Վաղուց է անիմաստ։ Նրա ասածները մանրամասն վերլուծելը և նրա հետ Արցախի, պատերազմի թեմայով առարկայական բանավեճի մեջ մտնելը կվիրավորի իմ ինտելեկտը։

Քանզի 2018–ի մայիսից նշել եմ նրա կատաստրոֆիկ սխալների, կանխատեսել սպասվող աղետի մասին։ Ըստ Նիկոլի՝ պատերազմի ու պարտության համար մեղավոր են նախկին բոլոր իշխանությունները, Կրեմլը, հայ ժողովուրդը, բայց ոչ երբեք ինքը։ Այնինչ՝ թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն ինքն է։ Իրականությունն այն է, որ մենք պատերազմից կարող էինք խուսափել, եթե չլինեին Նիկոլի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, «կազուս բելի» առաջացնելը։ Պատերազմն այս ելքը չէր ունենա, եթե կասկածելի ու հիմար որոշումներ չկայացվեին։

Մենք այսքան կորուստներ չէինք ունենա, եթե Նիկոլը չլիներ Հայաստանի ղեկավարը։ Մեր հազարավոր տղաները դավաճանության ու հիմարության զոհ դարձան։ Արցախի պետականությունը կորավ, քանի որ Նիկոլ Փաշինյանը սկզբում «ա լյա» Տեր–Պետրոսյան «խաղաղության» կուսակցության առաջնորդ էր խաղում, իսկ հետո՝ «ա լյա» «ծռեր» «ռազմահայրենասեր»։ Երկու դեպքում էլ նա պատերազմ ու պարտություն էր բերում մեր երկրի գլխին, որովհետև երկու կոդերն էլ այլ ելք չեն կարող ապահովել։ Նիկոլի արդարացումները դավաճանության, ստախոսության, փաստերի նենգափոխման, անգրագիտության, ինքնախոստովանական ցուցմունքի, էժանագին «կռուտիտի» համադրություն են։

Ուշագրավն այն է, որ նա պաշտպանում է Ադրբեջանի՝ Արցախին տիրանալու և ՀՀ սահմանները վերաձևելու իրավունքը։

Վտանգավորն իր դեմագոգիկ շարադրանքում այն է, որ նա տողատակերով նախապատրաստում է ՀՀ մյուս մարզերի տարածքներն էլ վերաձևումներ անելու Ադրբեջանի իրավունքն ու պաշտպանում Մեղրիով թուրքին ճանապարհ տալու հեռանկարը։ Նիկոլի մասով միայն մեկ թեմա կա՝ նրա հեռացումը։

Ու քանի սրան չենք հասել, ես իմ մասով միայն ինձ եմ մեղադրում, որ դեռ չեմ վռնդել այդ ոչնչությանը վարչապետի կաբինետից, բայց կվռդնեմ։ Կասկած չունեմ։ Նիկոլը կվռնդվի ոտքերով կամ ձեռքերով առաջ տարբերակով։ Ես կողմ եմ ձեռքերով առաջ տարբերակին։ Ինքը պայքարում է ոտքերով առաջի համար։ Տեսնենք ում մոտ կստացվի»։