Շուռնուխում իր տունն այրած սյունեցին արդեն 3 պատերազմի մասնակից Արարատն է՝ բոլորին հայտնի Աշխարհապետը

170

Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել: Պարզվում է` այդքան էլ այդպես չէ։

Պատերազմի օրերին Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում, որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր, բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր ու հումորն էլ անպակաս էր։ Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է ։ Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն կլիներ մեր ներկան»,-հավելել է Յոլյանը: