Մեկ օրում ոստիկանությունը հայտնաբերել է 35 ոչ սթափ վարորդի

183

Հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ․ հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Տեղեկացնում ենք, որ երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

Մասնավորապես, հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները»,- հայտնում է Ոստիկանությունը։