Մաքսատուրքի կտրուկ աճը թռչնամսի արտադրությունը կդարձնի գրավիչ․ Քերոբյան

132

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, թե մեկ տարի հետո ներմուծվող թռնչամսի նկատմամբ մաքսատուրքի բարձրացման շնորհիվ Հայաստանում թռնչամսի արտադրությունը կդառնա շատ գրացիչ բիզնես: Նա մասնավորապես նշել է.

«Մաքուր բիզնես – 120 մլն եվրո

Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, որը Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։ Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ ԱՅՍՕՐ, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել։

Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15հզ տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44հազար  տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։ Կարելի է և ավել ներդնել ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և թիրախավորելու արտահանումը»: