ՄԱԿ-ը Իրանին հորդորեց հրաժարվել մինչև 20% ուրանի հարստացումից

86

Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունը դիմել է Իրանին՝ պահանջելով պահպանել միջուկային գործարքի պայմանները և հրաժարվել ուրանի մինչև 20%: հարստացումից Այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

«Մենք պարզ հասկացնել տվեցինք, որ բոլոր կողմերը պետք է համապատասխանեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին։ Մենք Իրանին կոչ ենք անում նույնպես կատարել համաձայնագրի պայմանները և համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)», ասել է նա: