Իրանն այսօր անցկացնում է ԱԹՍ-ների զորավարժություններ

123

Իրանում այսօր սկսվում են անօդաչու թռչող սարքերի խոշոր զորավարժությունները: Դրանք իրականացվում են երկրի սահմաններին և Սեմնանում (երկրի արևելյան մաս):

Իրանցի զինվորականների հայտարարության մեջ ասված է, որ իրանական բանակի առաջին խոշոր զորավարժությունները, որոնք ներգրավում են ցամաքային, հակաօդային պաշտպանության ուժերի, բանակի ռազմաօդային և ծովային ուժերի հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, կսկսվեն երեքշաբթի և կտևեն երկու օր:

Օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձե անօդաչուներ: