Իրանը սկսում է հարստացնել ուրանը մինչև 20%. ԱԷՄԳ

123

Իրանը սկսել է ուրանի հարստացումը Ֆորդոուի միջուկային կայանում՝ 20% մակարդակով. հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում երկրի մշտական ներկայացուցիչ Կազեմ Ղարիբ Աբադին:

«ԱԷՄԳ-ն հաստատել է, որ մատակարարման գծին միացված է 137,2 կգ՝  մինչև 4,1% կոնցենտրացիայով ուրանի բալոն, և սկսվում է UF6 20%-ով հարստացված արտադրություն»,- ասել է նա:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունվարի 4-ին հրամայել է Ֆորդոուի միջուկային օբյեկտում սկսել ուրանի հարստացումը 20% մակարդակով: