Իսրայելական կործանիչները առնվազն 10 անգամ խախտել են Լիբանանի օդային տարածքը․ ԶԼՄ-ներ

31

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները երկուշաբթի առնվազն 10 անգամ ներխուժել են Լիբանանի օդային տարածք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լիբանանի զինված ուժերի հրամանատարության աղբյուրին:

Լիբանանը բազմիցս բողոքներ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Իսրայելն իր օդային տարածքն օգտագործում է հրթիռային հարվածներ հասցնելու հարևան Սիրիայում ռազմական թիրախների վրա: