Թուրք գիտնականները մշակել են կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստ

177

Թուրք գիտնականները պնդում են, որ իրենք 10 վայրկյանանոց ճշգրիտ թեստ են մշակել կորոնավիրուսի հայտնաբերման համար: Այս մասին ասվում է Անկարայի Բիլկենտի համալսարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նոր մեթոդի հիմնական առավելությունը, ըստ մասնագետների, ստացված արդյունքների 99% ճշգրտությունն է: Բացի դրանից, Diagnovir կոչվող թեստը պահանջում է միայն մարդու թուքը, որը խառնում են հատուկ լուծույթի հետ և ավելացնում հարուցիչի հայտնաբերման չիպին: