Թուրքական բանակը շարունակում է մատակարարումները Իդլիբի ապաէսկալացման գոտիներ

188

Մարդու իրավունքների սիրիական դիտորդարանը (SOHR) հաղորդել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Թուրքիայի օկուպացիոն բանակի 25 մեքենաների շարասյուն ուղարկվել է Իդլիբից հյուսիս գտնվող Քաֆար Լուսին սահմանային անցակետով. հայտնում է Fırat գործակալությունը։

Մարտի 5-ի հրադադարի ռեժիմի սկսվելուց ի վեր Սիրիայի սահմանը հատած թուրքական ռազմական մեքենաների թիվը հասել է 7850 մեքենայի և հազարավոր զինծառայողների:

Yerkir.am