Ըստ ձեզ հնարավո՞ր է մի իրավիճակ, երբ Ֆրանսիայի նախագահի կին սկսի որոշել Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների հետ հարաբերությունները

147

Շիրակի ՊետՀամալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը իր ՖԲ էջում գրում է, –

Ի՞նչ եք կարծում. եթե պարզվեր, որ Ռուսաստանի վարչապետը չի մասնակցել Աֆղանստանի  պատերազմին, բայց Ռյազանի զինկոմիսարիատից՝  Չեչնիա պատերազմելու  մեկնող  զինվորականների դիմաց կանգնած  ելույթ է ունենում ու պնդում է հակառակը:  Դրանից հետո՝  քանի՞ ժամ կմնար՝ Ռուսաստանի վարչապետի պաշտոնում:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե Իսրայելի վարչապետի դասալիք տեղակալը, հանկարծ որոշեր,  որ պետք է դասախոսությամբ հանդես գա՝  ՑԱԽԱԼ-ի բարձրաստիճան սպայակազմի դիմաց:

Բա թե  պարզվեր, որ Մեծ  Բրիտանիայի վարչապետը մինչ վարչապետ դառնալը զբաղվել է մարդկանցից փող շորթելով, նրան ըստ ձեզ  ի՞նչ կանեին:

Ըստ ձեզ հնարավո՞ր է մի իրավիճակ, երբ Ֆրանսիայի նախագահի կնիկը սկսում է որոշել Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների հետ  հարաբերությունները:  Ըստ ձեզ հնարավո՞ր է մի իրավիճակ, երբ Պաղեստինի առաջնորդի կնիկը սկսում է որոշել՝ Իսրայելի հետ պատերազմի մարտավարությունը :

Ինչպե՞ս կարող էր առերևույթ օտար ուժերին ծառայող մեկը դառնալ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն: Իսկ բուկմեյկերական ընկերության աշխատակիցը, ըստ ձեզ,  կարո՞ղ էր դառնալ Պարսկաստանի պարլամենտի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ:

Գազելներով մարդկանց  միտինգներ տանողին կարգեցիք Արցախի նախագահ ու հետո տխրեցիք, որ Արցախը կորցրեցիք:

Ընտրական հանձնաժողովի տեղերը վաճառողին կարգեցիք Հայաստանի վարչապետ ու հետո տխրեցիք, որ  Հայաստանի  անկախությունը  կորցրեցիք:

Դուք փողով ու բլատով դառնում եք պետեր,  գիտության թեկնածուներ ու դոկտորներ : Դուք   ձեզ ենթակա աշխատակցուհի ընտրելուց՝  առաջինը թեկնածուի բարեմասնություններին եք նայում:  Կյանքում երկու գիրք չեք կարդում,  լսածներդ Թաթուլ է , Փաշիկ ու Վլե:

Դուք ուր, պետությունն  ՝ ուր: 

Անօթի շներ: