Երկիրը կդժվարանա կատարել իր սոցիալական նվազագույն պարտավորությունները, աղքատությունը կխորանա, բայց իշխանությունն այժմ առաջնորդվում է պոպուլիզմով՝ տվյալ պահին ֆեյսբուքյան գրառում ապահովելով. տնտեսագետ

116

Իշխանությունները ներդրումային միջավայրի պետական կարգավորման մեջ այնպիսի երևույթներ են ներմուծում, որոնք ուղիղ հարված են ներդրողներին, հատկապես՝ օտարերկրյա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ ամփոփելով 2020-ի ընթացքում ՀՀ ներդրումային քաղաքականությունն ու իրավիճակը:

«Օրինակ՝ բանկային գաղտնիքի օրենքի փոփոխությունները, մասնավոր գույքի սեփականության իրավուքին վերաբերելի հարցերը. իշխանությունները, պոպուլիզմից դրդված, դրանք փաթեթավորում էին որպես կոռուպցիայի դեմ պայքար: Չեն հասկանում, որ ուղիղ հարվածում են ներդրումային միջավայրին»,-նշեց տնտեսագետը:

Վերջինս ընդգծեց՝ հատկապես զարգացող երկրներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հիմնական գործոնը ռիսկայնութունն է, այդուհետ՝ շահութաբերության մակարդակը: Նրա խոսքով՝ ներկա փուլում համաշխարհային տնտեսությունում շատ ավելի կարևորվում է կայունությունը և ներդրումային միջավայրի որոշակիությունը, ներդրողները պետք է հստակ պատկերացնեն՝ ինչպիսի ռիսկերի հետ գործ ունեն, և դրանք որքանով են կառավարելի:

«Ցավոք, միանգամից արձանագրենք, որ այօրվա իշխանություններն իրենց բնույթով և վարքագծով որևէ կերպ աղերս չունեն և որևէ կերպ իրապես չեն առերեսվում այս օբյեկտիվ հանգամանքի հետ, ընդհակառակը՝ առաջնորդվում են պոպուլիզմով՝ իրավիճակային լուծումներ կամ տվյալ պահին «Ֆեյսբուք»-ում գրելու նյութ ապահովել, և դրանով սահմանափակվում են: Հետևանքը լինում է այն, որ առաջացնում են նոր անհասկանալի իրավիճակ, նոր անորոշություններ, հետևաբար՝ նոր ռիսկեր»,-ասաց Ավետիսյանը՝ օրինակ ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: