ԵՄ-ն մտահոգված է ուրանի հարստացման Իրանի որոշմամբ

146

Եվրոմիությունը լրջորեն մտահոգված է մինչև 20% ուրանի հարստացում սկսելու Իրանի մտադրությամբ: Այս մասին այսսօր Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

Միևնույն ժամանակ Ստանոն ընդգծել է, որ ԵՄ-ն առաջվա պես մտադիր է ամեն ինչ անել Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու համար: