Այսինքն ամեն ինչում Ռուսաստա՞նն է մեղավոր. Սոլովյովի արձագանքը՝ Փաշինյանի հոդվածին

320

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածին և իր վրդովմունքը հայտնել:

«Այսինքն ամեն ինչում Ռուսաստա՞նն է մեղավոր: Այսինքն, այդ Նիկոլը չէ՞ր, որ պարում էր Շուշիում, այդ Նիկոլը չէ՞ր, որ պաշտոնից հեռացնում էր փորձված սպաներին, այդ Նիկոլը չէ՞ր, որ անփորձներին նշանակում էր պատասխանատու պաշտոնների, Նիկոլը չէ՞ր, որ փաստացիորեն պատրաստ չէր պատերազմին և արդյոք Նիկոլը չէ՞ գերագույն գլխավոր հրամանատարը: Ուղղակի խոսքեր չկան…»,- տելեգրամյան էջում գրել է Սոլովյովը։