Այդ ժանրով գրվածը նմանվում է արդարացողի մենախոսության․ Մարուքյան

98

«Հետպատերազմական այս իրավիճակում վարչապետի կողմից հոդվածներով հարցերին պատասխանելն ընդունելի չի կարող համարվել, քանի որ այդ ժանրով գրվածը նմանվում է արդարացողի մենախոսության:

Նախապատերազմյան ընթացքը և պատերազմի կառավարման շրջանն ուսումնասիրելու նպատակով (նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը և սահմանային գլուխկոտրուկները ներառյալ) պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելուն այլընտրանք գոյություն չունի:

Պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծն ուղարկվել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին »,- գրել է «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ծավալուն հոդված էր գրել՝ պարզաբանելով 44-օրյա պատերազմի պատճառները։