ԱՄՆ-ն Իրանին մեղադրեց «միջուկային շանտաժի» մեջ

22

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաները ուրանը մինչև 20% հարստացնելու Իրանի որոշումը համարում են միջուկային շանտաժ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հարստացման ծրագիրն ի սկզբանե մշակվել էր գաղտնի, ներառյալ Ֆորդոյում, և Իրանը պահպանել է անցյալ միջուկային զենքի ծրագրի գրառումների մեծ արխիվ, ինչպես նաև ծրագիրը ղեկավարող գլխավոր աշխատակիցներից շատերին», հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով, «շանտաժի» փորձերը ձախողվելու են, և ԱՄՆ-ը հույս է դնում այն ​​բանի վրա, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կհսկի ու կտեղեկացնի «Իրանում ցանկացած նոր միջուկային գործունեության մասին»։