Ալիևը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղի վերածննդի հիմնադրամ ստեղծելու մասին

44

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ադրբեջանում Ղարաբաղի վերածննդի հիմնադրամ ստեղծելու մասին: Այս մասին հունվարի 4-ին հայտնել է AzerTAc գործակալությունը:

Փաստաթղթի համաձայն՝ հիմնադրամը, որի միջոցները կձևավորվեն կամավոր նվիրատվություններից, դրամաշնորհներից և այլ աղբյուրներից, «ֆինանսական աջակցություն կտրամադրի ազատագրված տարածքները վերականգնելու միջոցներին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանով Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային միջանցք է ստեղծվում:

Yerkir.am