Ալիևը հանձնարարել է Ղարաբաղում կառուցել միջազգային օդանավակայան

110

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր հրամանով Լեռնային Ղարաբաղում կկառուցվի միջազգային օդանավակայան:

«Իմ հանձնարարությամբ Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան: Հրահանգն արդեն տրված է, այժմ տեղերն են ընտրվում: Աշխատանքներ են տարվելու տարածքը ականազերծելու ուղղությամբ: Ես կարգադրել եմ, որ այս տարի Ֆիզուլիում օդանավակայան կառուցվի, առնվազն պետք է թռիչքուղիները պատրաստ լինեն», – Ալիևին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ միջազգային օդանավակայանի առկայությունը թույլ կտա Շուշի քաղաքում այլ պետություններից հյուրեր ընդունել: