Pfizer-ը Աֆրիկային պատվաստանյութ է առաջարկել չափազանց բարձր գնով

120

Աֆրիկյան երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ առաջարկ են ստացել Pfizer-ից և BioNTech-ից: Միևնույն ժամանակ, կազմակերպությունների անվանած գինը «շատ բարձր» է, գտնում են Հարավային Աֆրիկայի իշխանությունները, որը նախագահում է Աֆրիկյան միությունը: Ըստ առաջարկի, պատրաստուկի խմբաքանակը պետք է Աֆրիկայի երկրներ հասնի 2021 թվականի մարտից մինչև տարվա վերջ:

Ներկայումս Աֆրիկյան միությունը բանակցություններ է վարում հնարավոր մատակարարների, այդ թվում՝ Johnson & Johnson-ի հետ, հաղորդում է Bloomberg-ը: