AP․ Չինաստանը կորոնավիրուսի հետազոտությունը դարձրել է պետական գաղտնիք

132

Չինաստանը կորոնավիրուսի հետազոտությունը դարձրել է պետական ​​գաղտնիք, գրում է Associated Press-ը: ԶԼՄ-ների համաձայն, երկրի կառավարությունը մինչև հրապարակումը ստուգում է նոր վարակի վերաբերյալ բոլոր ուսումնասիրությունները:

ՉԺՀ իշխանությունները ուսումնասիրում են այն վայրերը, որտեղ չղջիկներ են ապրում: COVID-19-ի ծագումն ուսումնասիրող գիտնականները մեծ դրամաշնորհներ են ստանում կառավարությունից:

Բացի դրանից, անձնակազմին հանձնարարվում է չկիսվել կորոնավիրուսի հետ կապված որևէ տվյալներով, նմուշներով կամ այլ տեղեկություններով երրորդ կողմի գործակալությունների կամ անհատների հետ: