Օրենքով սահմանված ո՞ր դեպքին է համապատասխանում ՀՀ Սյունիքի մարզում ընթացող սեփականությունից զանգվածաբար զրկման գործընթացը

60

FB օգտատեր Արթուր Գրիգորյանը իր էջում գրում է,

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասը երաշխավորվում է, որ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:
Հարցեր Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցնեին.
1) Օրենքով սահմանված ո՞ր դեպքին է համապատասխանում ՀՀ Սյունիքի մարզում ընթացող սեփականությունից զանգվածաբար զրկման գործընթացը:
2) ՀՀ Սյունիքի մարզում համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներից ու տներց դրանց սեփականատերերին զրկելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ կա՞ն, թե ոչ, եթե ոչ՝ ինչի՞ց ելնելով եք ձեզ իրավունք վերապահել տվյալ իրավիճակի համար անձանց զրկելու իրենց իրավունքների դատական պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքից:
3) Եթե պայմանականորեն ընդունենք, որ տվյալ դեպքում “հանրային գերակա շահերի” ապահովման նպատակով իրականացվում է սեփականության օտարման գործընթաց, ապա “Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին” ՀՀ օրենքի նորմերի համաձայն՝ այդ մասին պետք է ընդունված լինի ՀՀ կառավարության որոշում, որում, ի թիվս այլնի, պետք է մատնանշված լինի այն բացառիկ՝ գերակա հանրային շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը, ինչպես նաև սեփականության ձեռքբերողը (կառավարության այդ որոշումը շահագրգիռ անձանց կողմից կարող է վիճարկվել դատական կարգով): Այնուհետև, ձեռքբերողը նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով օտարվող սեփականության սեփականատերի հետ պետք է ձեռնարկի փոխհատուցման չափի շուրջ համաձայնության գալու գործընթաց, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ դարձյալ վերը հիշատակված սահմանադրաիրավական երաշխիքին համապատասխան՝ սեփականության օտարումը կարող է կատարվել միմիայն դատական կարգով: Օրենքի հիշատակված պահանջները պահպանվել են, թե ոչ:
Հ.Գ.- Հանրահայտ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները վերը նշված հարցերից և ոչ մեկին դրական պատասխան չունեն և չեն կարող ունենալ: Ուստի միայն մի հարց է մնում. էս ի՞նչ եք անում, պոռնիկի վա՛ստակներ..: