Ստամբուլի վերևում Turkish Airlines-ի ինքնաթիռը բախվել է թռչունների երամին

172

Turkish Airlines Cargo-ի բեռի Boeing 777-ը թռչունների երամին բախվելուց հետո հրատապ վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Ինքնաթիռն ուղևորվում էր թուրքական քաղաքից դեպի Ալմա-Աթա, հայտնում է Yenisafak-ը:

Դեպքը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ, ժամը 8:40-ին: Օդաչուն որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան:

Վայրէջքից անմիջապես հետո ինքնաթիռը ուղարկվել է նորոգման։