Սիրիայի իշխանությունները հայտնել են ավտոբուսների շարասյան վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը

149

Համա նահանգի Սալամիա քաղաքի շրջանում կիրակի երեկոյան ահաբեկիչների կողմից հարձակման են ենթարկվել երեք ավտոբուս և վառելիք տեղափոխող ավտոշարասյուներ: Ինը մարդ է զոհվել, չորսը` վիրավորվել. հայտնել է Համայի նահանգապետ Մոհամադ Քրիշտատին:

Ավելի վաղ սիրիական «Ալ Վաթան» թերթը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել էր Սալալմիա-Ռաքքա մայրուղում գտնվող Վադի Ուզեյբ շրջանում ավտոբուսի վրա հարձակման մասին, որի արդյունքում զոհվել էր վեց մարդ: Պարբերականի տեղեկություններով՝ սիրիացի զինվորականները մարտի են դուրս եկել ահաբեկիչների հետ, ինչի հետևանքով երթուղու մի հատվածը ժամանակավորապես արգելափակվել է:

«Ուղիղ ժամը 21.30-ին հարձակում է եղել վառելիքի բեռնատարների շարասյան և երեք  ավտոբուսի վրա»,- Քրիշտատիի խոսքերն է մեջբերում սիրիական պետական հեռուստատեսությունը:

Ահաբեկիչները, նրա խոսքով, կիրառել են հրաձգային զենքեր: Վիրավորները տեղափոխվել են Սալամիա քաղաքի հիվանդանոց: