Ռազմական փորձագետն անվանել է 2021-ի թեժ կետերը

182

 «Առաջիկա տարում ռազմական բախումները կշարունակվեն Լեռնային Ղարաբաղում, Դոնբասում և Սիրիայում: Բախումներ կարող են առաջանալ նաև Կուրիլյան կղզիներում, Բելառուսում և Հյուսիսային ծովային միջանցքում»: Այս կանխատեսումն արել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:

Նրա խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարող է “ծածուկ” շարունակվել այս տարի: Այն կավարտվեր, եթե կողմերը գոհ լինեին բախման արդյունքից, մեջբերում է KP.RU-ն փորձագետին: Հակամարտության լուծումը մեծապես կախված կլինի ռուս խաղաղապահների գործողություններից: