Պարգև Սրբազանը խաղաղապահների հետ քննարկել է Ամարասի հարցը

128

ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր այցելել է Մարտունու շրջան: Այս մասին տեղեկանում են Պարգեւ Սրբազանի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելեց Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելեց Ամարասի վանք եւ այնտեղ քննարկեց վանքի անվտանգության հարցը:

Այնուհետեւ սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին եւ ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգեւ սրբազանը հանդիպեց Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ»,- նշվում է ֆեյսբուքյան էջում։