Ուկրաինական հետախուզությունը երկրում «ռուսական ներխուժում» է կանխատեսում

47

Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը կանխատեսել է «ռուսական բանակի ներխուժում» երկրի տարածք: Այս մասին ծառայությունը հայտնել է իր կայքում:

Ուկրաինական հետախուզության սպաների կարծիքով` ռուս զինվորականները կարող են «հորինված պատրվակով» հարձակում կատարել Խերսոնի շրջանում գտնվող Հյուսիսային Ղրիմի ջրանցքի ամբարտակի վրա վերահսկողություն հաստատելու համար: Հետախուզության աշխատակիցները համարում են, որ Մոսկվան ի վիճակի է նման քայլի դիմել Ղրիմի ջրամատակարարման հարցը լուծելու համար:

Ծառայության զեկույցում նշվում է նաև, որ ավելի վաղ Կիևը ապահովում էր թերակղզու քաղցրահամ ջրի կարիքների մինչև 85%-ը: Միաժամանակ, Ուկրաինայի ԱՀԾ-ի աշխատակիցները չեն նշում, որ երկիրը միակողմանիորեն դադարեցրել է Ղրիմ ջրի մատակարարումը:

Yerkir.am