Մեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին․ կան տուժածներ

56

Հունվարի 3-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․  կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի եզրաքարին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ապա Նարեկ Գ․-ին (ծնված 1995 թ․) եւ Գոռ Պ․-ին (ծնված 1991 թ․) դուրս բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Նարեկ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գոռ Պ․-ինը՝ միջին ծանրության։