ՀՀ-ի սահմանին ռուս օդաչուների զոհվելու փաստի առթիվ քրգործն ավելի ծանր հատկանիշներով է դիտարկվում. Интерфакс

150

Ռուս ռազմական քննիչները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման փաստի առթիվ հարուցված քրեական գործն ավելի ծանր հատկանիշներով են դիտարկում: Այդ մասին հայտնում է Интерфакс-ի աղբյուրը:

«Եթե նախկինում կատարվածը դտակվում էր որպես թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան, ապա այժմ միջադեպը դիտարկվում է որպես՝ մեկ կամ ավել անձանց կանխամտածված սպանություն»,- հայտնել է աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ ավելի ստույգ եզրակացության համար անհրաժեշտ էր հավաքել նյութեր, ինչն էլ արվել է: