ՀՀ-Ադրբեջան սահմանին խփված ուղղաթիռի գործը վերաորակվել է որպես «դիտավորյալ սպանություն»

353

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին խփված ռուսական Ми-24 ուղղաթիռի գործը վերաորակվել է որպես ավելի ծանր:

Եթե ​​ի սկզբանե գործը հարուցվել էր Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 351 հոդվածով (թռիչքների կանոնների կամ դրանց նախապատրաստման խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան), ապա այժմ այն վերաորակվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մաս (երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն):