Իրանը Թրամփին զգուշացրել է ամերիկացիների նկատմամբ իսրայելական սադրանքների մասին

184

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկացիների դեմ իսրայելական սադրանքների հավանականության մասին:

«Իրաքից ստացված թարմ հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ իսրայելական գործակալ սադրիչները ծրագրում են հարձակումներ ամերիկացիների վրա՝ հեռացող Թրամփին տալով կեղծ «casus belli» (պատերազմի առիթ)»,- «Թվիթեր»-ում գրել է Զարիֆը:

«Զգուշացե’ք թակարդից, Թրա’մփ: Ցանկացած հրավառություն դառը պատասխան կստանա, հատկապես` ձեր հավերժական լավագույն ընկերների դեմ», – ասել է Իրանի նախարարը՝ չնշելով որևէ մանրամասներ: