Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ

251

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ  թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ։

«Թուրքերը հիմա փորձում են հայկական WhatsApp-ներ գողանալ։ Պատերազմի օրերին թիրախային էին անում, հիմա կարծես՝ անցել են զանգվածային։ Նրանց պետք է ունենալ հայկական համարով WhatsApp, որով կարող են մարդկանց խաբել, վախեցնել եւ այլն»,- նշեց նա։

Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչպես են գողանում WhatsApp-ները. «Դուք ստանում եք կոդ, այսինքն՝ ձեր անունից ձեր վերականգնման կոդն են ուզում, հետո գրում են՝ կներես, հանկարծակի քեզ եմ ուղարկել, մի հատ այդ կոդն ինձ տուր, եթե ուղարկեցիք, ապա համարը տանում են»։

Նա տեսահոլովակով ներկայացնում է՝  ինչ է պետք  անել WhatsApp-ը հարձակումներից պաշտպանելու համար։