2020թ․ Գերմանիան Մերձավոր Արևելքին մատակարարել է ավելի քան 1 մլրդ եվրոյի զենք

68

Զենքի արտահանումը Գերմանիայից Մերձավոր Արևելքի երկրներ 2020-ին գերազանցել է 1 միլիարդ եվրոն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Կանաչների կուսակցությունը։

Զենքի պայմանագրերի հիմնական մասը կնքվել է Եգիպտոսի հետ: Ընդհանուր գումարը կազմել է 752 միլիոն եվրո։ Ավելի քան 300 միլիոն եվրոյի զենք է արտահանվել Քաթար: Գնորդների թվում են ԱՄԷ-ն, Քուվեյթը, Հորդանանը և Բահրեյնը: