Արոնյանը պարտվեց եզրափակիչում

149

Ավարտվեց Airthings Masters առցանց մրցաշարը։ Եզրափակիչի խաղային երկրորդ օրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց Թեյմուր Ռաջաբովին։ Խաղային առաջին օրը ևս Լևոնը պարտություն էր կրել։

Այսպիսով, հայ գրոսմայստերը մրցաշարն ավարտեց երկրորդ տեղում։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռաջաբովը։

Երրորդ տեղի համար միմյանց դեմ մրցում էին Դանիլ Դուբովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Խաղային առաջին օրը գրանցվել էր ոչ-ոքի։ Այսօր Վաշիե-Լագրավը հաղթեց ռուս շախմատիստին ու ավարտեց մրցաշարը 3-րդ տեղով։

Աղբյուր`ArmSport.am