ԱՄՆ-ի պաշտոնյաները քննարկում են Moderna-ի պատրաստուկով պատվաստելիս միայն կես չափաբաժնի կիրառումը`գործընթացն արագացնելու և պատվաստվածների քանակն ավելացնելու նպատակով: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի իմունաբան Մոնսեֆ Սլաուին:
Նրա խոսքերով չափաբաժնի կեսի կիրառման դեպքում առաջանում է «ճիշտ նույն իմունային պատասխանը», ինչպես ամբողջի դեպքում: