Ալիևն ու Օվերչուկը քննարկել են 2021թ. Ադրբեջանի և ՌԴ-ի միջև համագործակցությունը

138

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի փոխվարչապետ, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է առաջիկա տարում երկու երկրների փոխգործակցության հարցերը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության ուղղությունները 2021 թվականին տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում։ Կողմերը վստահություն են հայտնել կապերի հետագա ընդլայնման առնչությամբ: