Ալիևը կարգադրել է ստեղծել «Ղարաբաղի վերածննդի հիմնադրամ»

38

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է հանրապետությունում ստեղծել «Ղարաբաղի վերածննդի հիմնադրամ»: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեքստում ասվում է․ «Հիմնադրամը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ազատագրված տարածքները վերականգնելու, այդ ուղղությամբ պետություն-մասնավոր հատված գործընկերություն ապահովելու միջոցառումների համար»։

Հիմնադրամի միջոցները կձևավորվեն կամավոր նվիրատվություններից, դրամաշնորհներից և այլ աղբյուրներից: