Պետք է ամբողջությամբ վերանայել Արցախում անվտանգության ապահովման մեխանիզմները. Տիգրան Աբրահամյան

145

Արցախում սահմանին դեմ դիմաց շարունակում են կանգնած մնալ հայերն ու ադրբեջանցիները՝ նվազագույն միջդիրքային հեռավորության վրա։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Պետք է ամբողջությամբ վերանայել Արցախում անվտանգության ապահովման մեխանիզմները՝ սահմանային պահպանությունից ներքին անվտանգային կարգավորումներ։

Արցախում սահմանին դեմ դիմաց շարունակում են կանգնած մնալ հայերն ու ադրբեջանցիները՝ նվազագույն միջդիրքային հեռավորության վրա. հատվածներ կա, որ մի քանի տասնյակ մետրերի վրա։

Պետք է մի քանի կմ-ոց ապառազմականացված գոտի ստեղծել, դրա ապահովումը դնել խաղաղապահ զորախմբի վրա, իսկ մարտական հերթապահության անցկացման կարգը արմատական փոփոխությունների ենթարկել»,– գրել է նա։