ՇՈՒՌՆՈՒԽ ԳՅՈՒՂԸ ԵՒ ՏԱԹԵՒԻ ՀԷԿ֊Ը ՆՇՎԱԾ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ. ՆԱ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹ ՀԵՏԱՊՆԴՈՂ GOOGLE-Ի ՔԱՐՏԵԶՈՎ

173

Նա առաջնորդվում է շահույթ հետապնդող Google-ի քարտեզով… ԽՍՀՄ տարիներին հրատարակված քարտեզները հերքում են դավաճան Նիկոլին (կոլաժ) Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճան Նիկոլն Ադրբեջանի հետ սահմանազատումը կատարում է GPS-ով՝ բացարձակ արհամարհելով ԽՍՀՄ տարիներին հրատարակված քարտեզները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ազգադավ տականքին և նրան սպասարկողներին ձեռնտու չեն այդ քարտեզների մասին բարձրաձայնել, քանի որ դրանցում Շուռնուխ գյուղը և Տաթևի ՀԷԿ֊ը նշված են որպես Հայաստանի մաս…Սակայն դավաճան Նիկոլին դա այնքան էլ հետաքրքիր չէ…Նա առաջնորդվում է շահույթ հետապնդող Google-ի քարտեզով, որն, ինչպես նշել եմ, չի բացառվում, որ Բաքվից պատվեր է ստացել և Հայաստանի սահմանը մի փոքր արևմուտք է տարել, որի արդյունքում Շուռնուխ գյուղը սահմանամերձից դարձել է կիսվող բնակավայր, իսկ Տաթևի ՀԷԿ֊ն էլ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ… Իսկ դավաճանին երկրպագող նիկոլականները և ժեխը թող շարունակեն պաշտել և հավատալ Իլհամի կողմից նվաստացված ազգադավին ով շարունակում է քայլ առ քայլ կյանքի կոչել իր հակահայ ծրագրերը…»։