Նոր տարին սկսում ենք նոր կորուստներով․ Իշխան Սաղաթելյան

173

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տարածել է Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանի ուղիղ եթերի տեսագրությունը՝ գյուղում ադրբեջանցիների հենակետ տեղադրելու վերաբերյալ:

«Չարիքի կառավարության գոյության ամեն օրն անդառնալի է Հայաստանի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի համար.

Ու դեռ ոմանք շարունակում են արդարացնել կամ հանցավոր անտարբերությամբ մասնակից դառնալ հայրենիքը թիզ առ թիզ հանձնելու գործընթացին»,- գրել է նա։