Հարցրեք մեր սահմանամերձ գոտիների համաքաղաքացիներից, արդյո՞ք նրանք զգում են պետության ներկայությունը այս պահին

129

Հայաստանի գոյությունն այլևս կախված է մի քանի բարձրաստիճան զինվորական սպաների սպայական պատվից բխող որոշումից: Այդ որոշումից է կախված արդյո՞ք մենք երկիր ունենալու ենք, թե՞ այլևս դառնալու ենք տնվոր իբր մեզ պատկանող երկրում:

Քաղաքական պայքարի ալգորիթմները այս պարագայում երկար են և բարդ, մինչդեռ մեզ հենց հիմա պետք է անհապաղ վիրահատական միջամտություն: Բոլոր մյուս լուծումների իրավատեր սուբյեկտները՝ ԱԺ և այլն և այլն, պարալիզացված և անունակ են ընկալելու իրենց դերը, պարտքը և մեղքը երկրի նկատմամբ:

Միակ լուծումը արտակարգ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական խունտան է:

Զարմանում ե՞ք: Հիշեք, թե ոնց էիք «#հաղթելուենք»: Հիմա տեսեք, թե ո՞նց ենք ծվատվում, բարոյազրկվում և հյուծվում: Չկա էլ ձեր իմացած Հայաստանի Հանրապետությունը: Պետությունը Երևանից չէ, որ սկսվում է: Այն սկսվում է սահմանամերձ գոտիներից: Հարցրեք մեր սահմանամերձ գոտիների համաքաղաքացիներից, արդյո՞ք նրանք զգում են պետության ներկայությունը այս պահին:

Չկան սահմանադրաիրավական երաշխիքները, չկա անվտանգության համակարգը, չկա ինստիտուցիոնալ կառավարում և պատասխանատվություն, ոչինչ չկա՜: Այն,  ինչ դուք տեսնում եք որպես պետություն դա մեծ խաբկանք է, վիտրաժ, իլյուզիա:

Ռազմաքաղաքական խունտան պետք է լուծի այժմ մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերից բխող իշխանության իրականացում և Հայկական չորրորդ հանրապետության ատեղծման նախադրյալների ապահովում: Սա էր ճանապարհը, որով գնաց Դե Գոլյան հետպատերազմական և հետգաղութատիրական Ֆրանսիան՝ ստեղծելով հինգերրորդ հանրապետությունը:

 «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից