«Հանդուրժող և բազմամշակութային Ադրբեջա՞ն». թալիշական լրատվամիջոցի անդրադարձը` Բաքվի քաղաքականությանը

168

Ժամանակին Իլհամ Ալիևը աշխարհին պատմեց «ներկայացրեց» բազմամշակութային և հանդուրժող Ադրբեջանի մասին: 
Մեկ անգամ նույնիսկ անցկացրեց բազմամշակութայնության տարի:  Այնուամենայնիվ, Ալիևի կառավարությունը, ի տարբերություն հանդուրժողականության մասին հայտարարություններւ, միշտ վարել է երկրի բնիկ, ոչ թյուրքական ժողովուրդների բռնի ձուլման քաղաքականություն:  Դա ակնհայտորեն դրսեւորվեց թալիշ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի մեջ: 
«Թալիշ» անվանումը պաշտոնապես արգելվեց, երկրի տարածքում այս անունով տեղանունները փոխվեցին, իսկ Թալիշի պատմության վերաբերյալ փաստերը կեղծվեցին:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիևը, շարունակելով իր երեսպաշտական ​​քաղաքականությունը, հաստատեց Միլլի մեջլիսի պատրաստած օրենքը՝ Շամախիի շրջանի Սաղիանի գյուղը Գյունեշլի վերանվանելու մասին:  Որպես պատրվակ` Սաղիանի ենթադրյալ անունը դնելու պատճառները ոչ մի ընդհանուր բան չունեին «ադրբեջանական էթնոսի» պատմության (?), շխարհագրության և տեղի բնակչության կյանքի հետ:  …
TolishMedia
Թարգմանությունը` Azgonline.am-ի