Հայությունը մեր ժամանակի Նժդեհի կարիքն ունի. Խոսրով Հարությունյան

149
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրում է, –
Նայեք քարտեզին և իսկույն կհասկանաք թե Հայաստանի անվտանգության ինչպիսի սպառնալիքներ են առաջանում  Սյունիքի մարզի Քարահունջ, Որոտան և Շուռնուխ գյուղերում, Վարչապետի խոսքով, տեղանշման արդյունքում ադրբեջանական զինված ուժերի սահմանային կետերի հայտնվելու պարագայում:
Պետք է կույր լինել, որպեսզի չնկատել, որ դրանով ադրբեջանական ուժերի անմիջական հսկողության տակ է հայտնվում  Գորիս -Կապան ստրատեգիական կարևորության ճանապարհը:  Համենայնդեպս ազերիները ստանում են այդ կոմունիկացիոն հանգույցի բնականոն գործունեության վրա ազդելու լուրջ հնարավորություններ:
Այլ կերպ ասած,  զիջելով ադրբեջանական կողմին  նշված համայնքներում ռազմական հենակետեր հիմնելու իրավունքը,  Հայաստանը ինքնակամ սպառնալիքի տակ է   դնում  Կապան- Գորիս  միակ վերգետյա  կոմունիկացիայի  անվտանգությունը, դրանով իսկ նպաստելով Կապանի, հետևաբար և, Սյունիքի  մեկուսացմանը Հայաստանից: Ընդ որում ռուսական կամ հայկակական ուժերի ներկայությունը գործնականում որևէ չափով չի նվազեցնում ազերիների ռազմական ազդեցությունը     այդ ճանապարհի նշված հատվածի նկատմամբ:
Մի՞թե այդ կերպ Հայաստանը նպաստավոր աշխարհաքաղաքական նախադրյալներ  չի  ստեղծում  Սյունիքի նվաճմամբ  աշխարհագրորեն  անընդհատ թուրքական աշխարհ ձևավորելու   պանթուրքական   ծրագրերի իրականացման համար:
Մի՞թե Հայաստանի այսօրվա իշխանությունների կողմից Ադրբեջանին սահմանային զիջումների   այս քաղաքականությունը  չի հանգեցնի շոշափելի ապագայում  Հայաստանը Երևանյան գուբեռնիայի վերածելու, ուստի և հայոց պետականությանն ուղղված   նոր և անշրջելի  սպառնալիքների ձևավորմանը:
Արդհո՞ք օրվա իշխանության այդ  առաքելությամբ է պայմանավորված,  այսքան հայոյանքների արժանանալու   պարագայում անգամ,   իշխանությունը ամեն գնով պահելու  Փաշինյանի  վարքագիծը:
Եվ այս ամենի արդյունքում հարյուր տարի անց պատմությունը նորից մեզ ձեռնոց է նետել և մենք դարձյալ կանգնած ենք Լեռնահայստանը և Հայաստանը  օտարի ոտնձգություններից պաշտպանելու պատմական անխուսափելիության առջև:
Իրողություն է այն, որ հայությունը  մեր ժամանակի   Նժդեհի կարիքն  ունի:
03.01.2021թ.