ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ

171

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառմամբ  հանգստացրել է քաղաքացիների։ «Շատերը Երևանի այս ցրտերը տեսնելով մտահոգվում են, որ սահմանային գոտում մրսում են նաև մեր զինվորները։ Ժողովուրդ ջան, մտահոգվելու կարիք չկա, որովհետև Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր է և ցերեկային ժամերին հասնում է +15․․․․+16 աստիճանի»։