2020 թվականը ինձ համար դաս էր․ hraparak.am

50

«2020 թվականը ինձ համար դաս էր, այո՝ ցավոտ դաս: Տարի, որն ինձ ուժեղացրեց, որն ինձ սովորեցրեց գնահատել կյանքը, խաղաղությունը, մարդկանց, հայրենիքը, ժամանակը, այն, ինչ ես ունեմ, տարի, որը մեզանից խլեց մեր սիրտն ու միտքը, և ցույց տվեց թե հայրենաիրությունն ու խիզախությունը ինչքան բարձր գին կարող են ունենալ, բայց անձնազոհության այս անհավանական օրինակները կտոր-կտոր լցվեցին մեր հոգին և սառույց դարձան, կամք դարձան, աննահանջ պայքարի բռունցք…
Նոր 2021-ը սկսում եմ նոր ոգով, նոր հավատամքով, պարտքի զգացումով՝ ապրելու ու վերածնվելու՝ ի հեճուկս մեր ուժերը թերագնահատողներին և հանուն մեզ երկրորդ կյանք տված, մեր տեսակն ու հայրենիքը ազնվացրած հերոսների…Խաղաղություն ու նոր որակ ու նոր թռիչքներ մեզ…»,-գրել է դերասանուհի Յուլյա Ֆինկը։